ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Մինչև տեղադրման սկիզբը C:\ սկավառակի վրա գտնվող բոլոր պետքական ֆայլերը տեղափոխեք այլ սկավառակի վրա։
C:/ -ի վրա գտնվող բոլոր ֆայլերը ջնջվելու են։
Մուգ և կարմիր գույնով նշված է այն տարբերակը, որը պիտի ընտրենք մենք։
1. Դնում ենք Windows XP-ի տեղադրման սկավառակը CD-ROM-ի մեջ։
2. Բիոսից ընտրում ենք CD-ROM-ը, որպես առաջնային բեռնավորման սարք և վերբեռնում համակարգը։
3. Բացվում է կապույտ էկրան ու սկսվում է համակարգչի ստուգում, ինչից հետո ունենք ընտրության հնարավորություն։
• Նոր Windows տեղադրելու համար սեղմեք ENTER
• Windows-ը թարմացնելու համար սեղմեք R
• Տեղադրման ընդհատում F3
4. Էկրանին հայտնվում է լիցենզային համաձայնության օրենքները։
• ՀամաձձայնվելF8
• Չհամաձայնվել Esc
• Լիցենզիայի հաջորդ էջը կարդալ PAGE DOWN
5. Նպատակի ընտրություն
• Տեղադրված Windows-ի թարմացում R
• Նոր Windows-ի տեղադրում Esc
6. Դիսկի ընտրություն
• Եղածի վրա տեղադրում ENTER
• Նորի ստեղծում C
• Եղածի ջնջում D
7. Ընտրված դիսկի հաստատում
• Ընտրվածի հաստատում C
• Այլ դիսկի ընտրություն Esc
8. Ընտրված դիսկի ֆորմատ
• NTFS (Quick)
• FAT (Quick)
•NTFS
• FAT
Ընտրելուց հետո սեղմել Enter
9. Ֆորմատ անելու ցանկության հաստատում
* ՖորմատF
* Այլ դիսկի ընտրություն Esc
Կսկսվի ընտրված դիսկի ֆորմատ,
հետո տեղադրման համար անհրաժեշտ ֆայլերի պատճենում և հետո համակարգիչը կվերվեռնվի։
Սրանից հետո կսկսվի տեղադրումը, Ձեզ մնում է միայն սպասել 5-15 րոպե, որից հետո պետք է մուտքագրել, որոշակի տվյալներ։
10. Regional and Language Options:
Customize --> Language -->Դրեք ծիտիկը: Install files for complex script and right-to-left languages (Including Thai) կողքին --> OK --> OK -->Next
Advanced --> Ընտրեք Russian
NEXT;
11. Name - Լրացրեք ցանկացած անվանմամբ
Organisation - Home
NEXT;
12. Մուտքագրում եք Ձեր կոդը։
իսկ հետո NEXT
13. Հաջորդ պատուհանում կարող եք մուտքագրել ադմինիստրատորական գաղտնաբառը, որը համակարգիչը կպահանջի ամեն անգամ միացնելուց։
Կարող եք անփոփոխ թողնել այդ պատուհանը և սեղմեք NEXT;
14. Date and Time Settings
պաուհանում Time Zone-ը ընտրում եք (GMT +04:00) Baku, Tbilisi, Yerevanև սեղմում NEXT;
15. Networking Settings պատուհանում ընտրեք
• Typical settings
• Custom settings
և սեղմեք NEXT;
Եթե Ձեր համակարգիչը որևէ դոմեյնի անդամ է, ապա մուտքագրեք դոմեյնի հասցեն համապատասխան երկրորդ մասում, եթե ոչ, ապա թողեք այն անփոփոխ, այսինքն WORKGROUP
և սեղմեքNEXT;
16. Սրանից հետո տեղադրումը կշարունակվի առանց Ձեր մասնակցության։ Ընթացքում հնարավոր է համակարգի վերբեռնումը։
17. Առաջին անգամ միանալուց համակարգը կպահանջի մուտքագրել որոշ տվյալներ։
Անում ենք հետևալ գործողությունները
Next --> Skip --> No, not at this time --> Next --> User name - մուտքագրեք օգտագործողի ցանկալի անուն --> Next --> Finish
Սրանից հետո նոր տեղադրված համակարգը կմիանա և Դուք կտեսնեք Windows XP-ի ստանդարտ պատուհանը։
Շնորհավորում եմ, Դուք հաջող ավարտեցիք Windows XP-ի տեղադրումը